Ավարտվեց ԱԱ-2022-ը․․․ Մրցաշարի եզրափակիչում հանդիպեցին Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Արգենտինացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին 4-2 հաշվով:
Հանդիպումից հետո կայացավ մեդալների հանձնման հանդիսավոր արարողությունն ու Արգենտինայի հավաքականին տրվեց Աշխարհի գավաթը՝ ԱԱ-ում հաղթելու կապակցությամբ։
Անհատական մրցանակներ ստացան նաև Լիոնել Մեսսին (ԱԱ-2022-ի լավագույն ֆուտբոլիստ), Էնցո Ֆերնանդեսը (ԱԱ-2022-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ) և Էմիլիանո Մարտինեսը (ԱԱ-2022-ի լավագույն դարպասապահ)։
Արգենտինան իր պատմության մեջ երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Նախկինում թիմը 1978-ին և 1986-ին էր հաղթել Աշխարհի առաջնություններում։
Ավելի հաճախ Աշխարհի չեմպիոն են դարձել միայն Բրազիլիան (5 տիտղոս), Գերմանիան ու Իտալիան (4-ական)։ Ֆրանսիան և Ուրուգվայը Աշխարհի առաջնությունում 2-ական հաղթանակ են տարել։