Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ռուսական թիմի՝ աշնանային հատվածի լավագույն խաղացող։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Լավագույնին ընտրել են երկրպագուները։ Երկրորդ տեղում հայտնվել է Մատվեյ Սաֆոնովը, երրորդում՝ Իլզատ Ախմետովը։
Սպերցյանը ՌՊԼ 16 խաղում 9 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել։ Ռուսաստանի Գավաթի 5 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։