Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է ԱԱ-2022-ի կիսաեզրափակչում Արգենտինայից կրած 0-3 պարտությունը։
«Այսօր ոչինչ չստացվեց։ Այժմ մենք պետք է վերականգնվենք և փորձենք հաղթել երրորդ տեղի համար խաղում։ Տխուր ենք, որ այսպես եղավ։ Պետք է շնորհավորենք Արգենտինային և բոլորին։ 11 մետրանոցն առանցքային դեր ունեցավ. Մենք լավ էինք վերահսկում խաղը։ Մրցավարը անկյունային չնշանակեց, իսկ դա հանգեցրեց 11 մետրանոցի»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Աշխարհի կրկնակի չեմպիոն արգենտինացիները պատմության մեջ վեցերորդ անգամ դուրս եկան աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 18-ին կխաղան Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականների հանդիպման հաղթողի հետ։