Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Գաբրիել Բատիստուտան մեկնաբանել է ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչում արգենտինացիների հաղթանակը Խորվաթիայի նկատմամբ (3:0).
«Երազանքը շարունակվում է»,- գրել է Բատիստուտան սոցցանցում։
Աշխարհի կրկնակի չեմպիոն արգենտինացիները պատմության մեջ վեցերորդ անգամ դուրս եկան աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 18-ին կխաղան Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականների հանդիպման հաղթողի հետ։