Արգենտինայի հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին ԱԱ-2022-ի եզրափակիչ դուրս գալուց հետո իր սոցիալական ցանցերում գրառում է կատարել.
«Առաջ դեպի եզրափակիչ! Մենք կրկին ուժ գտանք հիանալի հանդիպում անցկացնելու համար։ Շնորհակալություն բոլորին, ովքեր հավատում էին մեր թիմին»,-գրել է Մեսսին:
Հիշեցնենք, որ եզրափակիչում Արգենտինան կխաղա Ֆրանսիա-Մարոկկո զույգի հաղթողի հետ: