Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին կիսվել է իր զգացմունքներով 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո։
Արգենտինացիները կիսաեզրափակիչ խաղում հաղթել են Խորվաթիայի հավաքականին (3:0):
«Մենք հիմա նշում ենք, որովհետև շատ հուզիչ է, բայց ևս մեկ քայլ կա առջևում։ Այս պահը կարելի է վայելել, բայց պետք է մտածել, թե ինչ կլինի հետո։ Փորձում եմ չանհանգստանալ։ Ես ցանկացած արգենտինացու երազանքի վայրում եմ. Երբ ներկայացնում ես քո երկիրը, անհնար է չհուզվել, տեսնելով, թե ինչ են անում այս տղաները:
Երբ մենք պարտվեցինք Սաուդյան Արաբիային, ժողովուրդը մեզ հետ էր, նրանք համընդհանուր աջակցություն էին զգում, և դա անհամեմատելի է։ Մենք բոլորս ձգտում ենք ընդհանուր նպատակի»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերել հավաքականի թվիթերյան էջը:
Եզրափակիչում Արգենտինան կխաղա Ֆրանսիա-Մարոկկո զույգի հաղթողի հետ: