Արգենտինայի հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսը մեկնաբանել է ԱԱ-2022-ի եզրափակիչ դուրս գալը։ 22-ամյա ֆուտբոլիստն այս խաղում դուբլի հեղինակ է դարձել։
«Իմ ընտանիքում հավանաբար բոլորը խելագարվում են, ինչպես ամբողջ երկրում, պատկերացնում եմ: Եզրափակչում մենք կփորձենք անել առավելագույնը։ Ես շատ ուրախ եմ, մենք արժանի ենք դրան։ Մենք եզրափակչում ենք, և սա այն է, ինչ ուզում էինք։ Այժմ մենք պետք է հանգստանանք և փորձենք հիանալի խաղ անցկացնել կիրակի օրը»,- Ալվարեսի խոսքերն է մեջբերում ազգային հավաքականի թվիթերյան էջը։
Եզրափակիչում Արգենտինան կխաղա Ֆրանսիա-Մարոկկո զույգի հաղթողի հետ: