Խորվաթ կիսապաշտպան Լովրո Մայերը նշել է, որ մրցավարը չպետք է 11 մետրանոց նշանակեր Խորվաթիայի դեմ ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ Արգենտինայի հետ խաղում (0:3):
«Հիմարություն է մեկնաբանել և բողոքել որոշումներից։ Ինձ թվում էր, որ դա նախ անկյունային էր։ Իսկ հետո չեմ կարծում, որ դա նույնիսկ 11 մետրանոցի խախտում էր։
Չէի ասի, որ հոգնել եմ։ Մեզ խանգարեց այդ 11 մետրանոցը, իսկ հետո՝ երկրորդ գոլը։
Նման հանդիպումներում շատ դժվար է վերադառնալ խաղ, քանի որ Արգենտինան շատ բարձրակարգ թիմ է։ Եվս մեկ հանդիպում ունենք, ամեն ինչ անելու ենք երրորդ տեղը գրավելու համար։ Հետո մենք գոհ կվերադառնանք տուն»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Index.hr-ը։