ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչում Արգենտինային հավաքականը մրցում է Խորվաթիայի թիմի հետ:
Արգենտինայի հավաքականի կազմում Լիոնել Մեսսին բացեց հաշիվը՝ խփելով հավաքականում իր 96-րդ գոլը։
Արգենտինացին ազգային հավաքականների լավագույն ռմբարկուների ցուցակում շարունակում է մնալ երրորդ տեղում։ Ցուցակը գլխավորում է Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում խփած 118 գոլով:























































