Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին բացեց հաշիվը աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի՝ Խորվաթիայի հավաքականի հետ խաղում (2:0) և ռեկորդ սահմանեց։
Այս գոլը արգենտինացի հարձակվողի համար 11-րդն էր աշխարհի առաջնություններում։ Այսպիսով, Մեսսին աշխարհի առաջնություններում Արգենտինայի հավաքականի կազմում խփած գոլերի քանակով շրջանցեց Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող Գաբրիել Բատիստուտային։
Հիշեցնենք, որ երկրորդ կիսաեզրափակիչ խաղում կհանդիպեն Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականները։























































