ԱԱ 2022-ի կիսաեզրափակիչում Արգենտինան մրցում է Խորվաթիայի հետ։
Հանդիպման 32-րդ րոպեին արգենտինացիները 11 մետրանոցի իրավունք վաստակեցին։ Տուգանային հրապարակում արգենտինացիների հարձակվող Խուլիան Մարտինեսին գցեց խորվաթների դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը։
Մեսսին հստակ իրացրեց 11 մետրանոցը հանդիպման 34-րդ րոպեին և առաջ մղեց Արգենտինայի հավաքականին։























































