Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:
Տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն են՝
Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա), «Բրյուգե» (Բելգիա), «Քյոլն» (Գերմանիա)
Հենրի Ավագյան — «Նորավանք», ԲԿՄԱ
Նորբերտո Բալեկյան — «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Լեհաստան)
Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»
Նարեկ Գրիգորյան — «Յագելոնիա» (Լեհաստան), «Ուրարտու»
Արտակ Դաշյան — «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա), «Անորտոսիս» (Կիպրոս)
Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան — «Աստանա» (Ղազախստան)
Ժիրայր Մարգարյան — «Վերես» (Ուկրաինա), «Ուրարտու»
Հենրիխ Մխիթարյան — «Ռոմա» (Իտալիա), «Ինտեր» (Իտալիա)
Հրայր Մկոյան — «Արարատ»
Սերգեյ Մկրտչյան — «Ուրարտու»
Էդգար Մովսեսյան – ԲԿՄԱ, «Վան»
Կարեն Մուրադյան — «Արարատ-Արմենիա»
Դավիթ Յուրչենկո — «Փյունիկ»
Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա», ԲԿՄԱ, ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Լուկաս Սելարայան — «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Արթուր Սերոբյան — ԲԿՄԱ
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հայաստանի 2022 թ. լավագույն մարզչի թեկնածուներն են՝
Արթուր Ասոյան — «Վան»
Վարդան Բիչախչյան — «Արարատ», «Արարատ-Արմենիա»
Վահե Գևորգյան — «Նորավանք»
Դմիտրի Գունկո — «Արարատ-Արմենիա», «Ուրարտու»
Եղիշե Մելիքյան — «Փյունիկ»
Քվեարկությանը կմասնակցեն ԶԼՄ-ների ներկայացուցիչները և Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022-2023թթ. մրցաշրջանի մասնակից ակումբները (մեկ քվե)։