ՈւԵՖԱ-ն նշանակել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլի»-«Բարսելոնա» և «Չելսի»-«Բավարիա» խաղերը սպասարկող մրցավարներին։
Նեապոլիտացիների` կատալոնացիների հետ խաղը կսպասարկեն գերմանացի մրցավարները Ֆելիքս Բրիխի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մարկ Բորշն ու Շտեֆան Լուպը։ VAR-ի պատասխանատուն կլինեն Բաստիան Դանկերտն ու նրա օգնական Մարկո Ֆրիտցը։ Չորրորդ մրցավարը Հարմ Օսմերսն է։
Լոնդոնցիների` մյունխենցիների հետ խաղում կաշխատեն ֆրանսիացի մրցավարները Կլեման Տերպենի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Սիրիլ Գրինգորը։ VAR-ի համար պատասխանատու կլինեն Ֆրանսուա Լետեսյեն ու նրա օգնական Ժերոմ Բրիսերը։ Չորրորդ պաշտոնյան կլինի Ֆրանկ Շնայդերը։
Երկու խաղն էլ կկայանա երեքշաբթի` փետրվարի 25-ին։ Խաղը կմեկնարկի ժամը 00։00-ին։