Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվում է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչներ Անդրանիկ Կարապետյանն ու Վարդան Մանուկյանը դուրս են մնացել լավագույն տասնյակից 89 կգ քաշային կարգի մրցումներում։
Կարապետյանը երկամարտում՝ 352 կգ արդյունքով 12-րդ տեղն է զբաղեցրել, իսկ Մանուկյանը՝ 16-րդ տեղը (345 կգ): Նշենք որ այս քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Վենեսուելան ներկայացնող Ջիովաննի Սանչեսը (385 կգ):
Ավելի վաղ Իզաբելա Յայլյանը (59 կգ քաշային կարգ) 18-րդ տեղն է գրավել՝ երկամարտի 205 կգ արդյունքով:
Նշենք, որ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ տղամարդկանց մրցաշարում և 5 ներկայացուցիչ՝ կանանց մրցաշարում։