Հայտնի է խառը մենամարտերի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի նոր մրցակիցը: Ամենայն հավանականությամբ, նա կլինի UFC-ի թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն Ֆրենկի Էդգարը։
Հոկտեմբերի 16-ին UFC-ի Թվիթերում հայտնվել է Էդգարին ուղղված շնորհավորանքը ծննդյան օրվա կապակցությամբ: Մեկնաբանություններում գրառում է թողել նաև Քոնորը, որտեղ շնորհավորել է մարզիկին և նշել, որ կհանդիպեն դեկտեմբերին:
Էդգարը պատասխանել է, որ ինքն արդեն համաձայնել է մենամարտին, այժմ գործն իռլանդացու և Դեյնա Ուայթի ձեռքերում է:

Նշենք նաև, որ Էդգարի մարզիչը Ինստագրամում լուսանկար է հրապարակել նվիրված առաջիկա մենամարտին: