2023 թվականի հունվարի 27-ից-29-ը Ծաղկաձոր քաղաքում կանցկացվի Ձյան Վոլեյբոլի Հայաստանի կանանց և տղամարդկանց 2023 թվականի առաջնությունը: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Առաջնությունը վոլեյբոլի Եվրոպայի և Միջազգային ֆեդերացիաների կողմից ճանաչվել է որպես Ազգային տուր և մասնակից թիմերին վերը նշված ֆեդերացիաների կողմից կտրամադրվի ռեյտինգային միավորներ:
Առաջնությունը անցկացվելու է օլիմպիական ՝մինչև երկու պարտություն համակարգով:
Առաջնությանը թույլատրվելու է մասնակցել 12-ական թիմեր յուրաքանչյուր սեռից: Մրցաշարին կարող են մասնակցել նաև թիմեր այլ երկրներից:
ՀՎՖ կողմից թույլատրվելու են մասնակցության ՀՀ առաջնություններում հանդես եկող ակումբների,ՄՊՄԴ և քաղաքների թիմերին:Մասնակից բոլոր թիմերը վճարելու են մասնակցության վճար,որի միջոցով կազմվելու է առաջնության մրցանակային ֆոնդը:
Առաջնության ընթացքում անցկացվելու է «Լավագույն նշանառու» խաղարկությունը,որի ընթացքում հաղթողները կշահեն նվերներ:
Առաջնությունում 1-6 տեղեր թիմերը կստանան իրավունք մասնացելու համար փետրվարի 2-ից-5-ը Ծաղկաձորում կայանալիք «Ծաղկաձոր օփեն 2023» ձյան վոլեյբոլի միջազգային առաջնությանը: