Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) տուգանել է Lawn Tennis Association-ին (LTA) և All England Lawn Tennis and Croquet Club-ին (AELTC) 1 միլիոն դոլարով՝ ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը բրիտանական մրցաշարերին խոչընդոտելու համար, հայտնում է Daily Mail-ը։
Նախկինում այս կազմակերպությունները ևս տուգանվել էին Կանանց թենիսի ասոցիացիայի կողմից (WTA):
ATP-ն նշում է, որ իրենք կարող են հեռացնել LTA-ին առաջիկա մրցաշրջանից։
Դա կարող է կայանալ այն դեպքում, եթե ռուս և բելառուս թենիսիստներին թույլ չտան մասնակցել Ուիմբլդոնին և բրիտանական այլ մրցաշարերին 2023 թվականին։