Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յուզուրու Հանյուն հաղթել է Yahoo Japan պորտալի մրցանակը՝ որպես Ճապոնիայի 2022 թվականի ամենահանրաճանաչ մարդ։
Հանյուն գլխավորել է ցուցակները երկու անվանակարգերում՝ Ընդհանուր և Սպորտ:
27-ամյա մարզիկի նկատմամբ հետաքրքրությունը համացանցում կապված է Պեկինի Օլիմպիական խաղերին նրա մասնակցության հետ։
Հանյուն Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է (2014, 2018), աշխարհի կրկնակի չեմպիոն (2014, 2017)։ Ամռանը նա հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին։