Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատասխանել է այն հարցին, թե արդյոք նա կարող է մասնակցել աշխարհի հաջորդ առաջնությանը։
Այսօր Լեհաստանի հավաքականը 1/8 եզրափակչում պարտություն կրեց Ֆրանսիայից (1:3) և լքեց առաջնությունը։
«Դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Իհարկե, պետք է հաճույք ստանալ ֆուտբոլից, այն կարեւոր կլինի նույնիսկ մոտ ապագայում։ Երբ մենք հարձակվում ենք, ամեն ինչ այլ է, բայց երբ ավելի շատ ենք խաղում պաշտպանությունում, այդ ժամանակ ամեն ինչ այլ է։ Կան գործոններ, որոնք կարող են ազդել իմ որոշման վրա»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Relevo-ն։
Ավելի վաղ Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Չեսլավ Միխնևիչը հայտարարել էր, որ աշխարհի առաջնությունում հաջողության գրավականը պաշտպանությունում խաղի վրա խաղադրույքն է։
























































