ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում մրցում են Ֆրանսիայի և Լեհաստանի հավաքականները։
Հանդիպման տեմպը բավականին բարձր է առաջին կեսում։ Ողջ խաղակեսի ընթացքում երկու թիմերն էլ անդադար գրոհներ էին ձեռնարկում ու սպառնում միմյանց դարպասներին։ Նախ, Լևանդովսկին, ապա Մբապեն վտանգավոր պահեր ունեցան։ Լեհաստանի հավաքականը կարող էր բացել հաշիվը նաև առաջին կեսի վերջնամասում․ միանգամից երկու հարված հետևեց Ֆրանսիայի դարպասին․գնդակը նախ, ծնկներով հետ մղեց Լյորիսը, իսկ հետո պաշտպանը դարպասի առջևից չեզոքացրեց հաջորդ հարվածը։
44-րդ րոպեին Ժիրուն մրցակցի դարպասային հրապարակում ստացավ Մբապեի փոխանցումն ու գնդակն ուղարկեց Շչեսնիի դարպասը։