Նիդեռլանդցի նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի՝ Ավստրալիայի դեմ ցույց տված խաղի մասին (2-1)․
«Եվ սա Մեսսի՞ն է։ Երբ ես էի խաղում նրա դեմ, հավատացեք՝ մայրիկ էի կանչում։ Այն ժամանակ նա անհավանական լավն էր, բայց հիմա նրան հնարավոր է կանգնեցնել։ Ժամանակ առ ժամանակ Մեսսին ուղղակի քայլում է խաղադաշտում, և ես մտածում եմ՝ «Չե՞ս ամաչում»։ Մեսսին երբեմն ինձ նյարդայնացնում է։ Եվ դա ցավալի է։ Չէ՞ որ, նրա նման ֆուտբոլիստ չի ծնվի»,- վան դեր Վարտի խոսքերն է փոխանցում NOS.nl-ը։
Հիշեցնենք՝ Մեսսին բացել է հաշիվը Ավստրալիայի դեմ այդ խաղում։ ԱԱ-ի քառորդ եզրափակչում Արգենտինան կխաղա Նիդեռլանդների դեմ, որն ավելի վաղ առավելության էր հասել ԱՄՆ-ի նկատմամբ (3-1):