Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FFF) տուգանվել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի պատճառով։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Ֆրանսիացի հարձակվողն ԱԱ-2022-ի խմբային փուլում երկու անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ Ավստրալիայի (4-1) և Դանիայի (2-1) դեմ խաղերում, սակայն երկու անգամ էլ չի կատարել ԶԼՄ-ների հանդեպ իր պարտավորությունն ու հարցազրույց չի տվել։
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հովանավորում է Budweiser ընկերությունը, իսկ Մբապեն չի ցանկացել գարեջուր արտադրող ընկերություն գովազդել։ Առաջին մերժումից հետո FFF-ն զգուշացում է ստացել, իսկ երկրորդ խախտումից հետո 10,200 եվրոյով տուգանվել է։
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ֆրանսիայի հավաքականը ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի շրջանակում կմրցի Լեհաստանի հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 19։00-ին։