ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Արգենտինայի հավաքականը դեկտեմբերի 9-ին կմրցի Նիդեռլանդների հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 23։00-ին։
Squawka Football-ը հայտնում է, որ արգենտինացիները Լիոնել Մեսսիի հետ երբեք չեն պարտվել Նիդեռլանդներին։
Թիմերն ընդհանուր առմամբ 2 հանդիպում են անցկացրել։ 2006 թվականին ԱԱ խմբային փուլում այս թիմերի միջև խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի, իսկ 2014 թվականին նույն հաշվով է ավարտվել ԱԱ-ի արդեն կիսաեզրափակչի խաղը,, որտեղ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել արգենտինացիները՝ 4-2։