ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի խաղում Արգենտինայի հավաքականը երեկ մրցել է Ավստրալիայի հետ և 2-1 հաշվով հաղթանակ է տարել։
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որն այդ խաղում դարձել է գոլի հեղինակ։ Այս մրցանակը Մեսսիի կարիերայում 8-րդն էր։ Մինչ այս նա աշխարհի առաջնություններում 7 անգամ ճանաչվել էր առանձին խաղերի լավագույն ֆուտբոլիստ։ Այս ցուցանիշով Մեսսին ռեկորդ է սահմանել։ Պատմության մեջ դեռևս ոչ-ոք 8 անգամ չէր արժանացել ԱԱ-ի՝ MVP մրցանակին։
Հիշեցնենք՝ Մեսսին աշխարհի ընթացիկ առաջնության 4 խաղում 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Մրցաշարի քառորդ եզրափակչում Արգենտինայի մրցակիցը կլինի Նիդեռլանդները։