Արաս Օզբիլիսը, որը նախկինում հանդես է եկել հոլանդական «Այաքսում», մեկնաբանել է Նիդերլանդների հավաքականի ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչ դուրս գալը։
«Նիդերլանդներն այսօր գեղեցիկ ֆուտբոլ ցույց չտվեց, բայց հաղթեց, իսկ նրանց համար կարևորը հաղթանակն է։ Նիդերլանդներին երեք խաղ է մնացել, եթե հաղթեն, կդառնան չեմպիոն։ Բայց բարդ է լինելու։
Իմ ընկեր Դեյլի Բլինդն այսօր շատ լավ խաղաց։ Նախկինում նրան շատ էին քննադատում, բայց այսօր նա հիանալի խաղաց։
ԱԱ-ին շատ բան եմ սպասում Իսպանիայի հավաքականից, բայց նախորդ խաղում վատ տեսք ունեին։ Իմ ֆավորիտը Իսպանիան կամ Նիդերլանդներն է։ Հոլանդացիները մյուս խաղը կարող են անցկացնել Արգենտինայի դեմ, և այդ խաղի հաղթողը մրցաշարը հաղթելու շանսեր կունենա։
ԱԱ-ի անակնկալնե՞րը։ Հարավային Կորեան ու Ճապոնիան»,- Օզբիլիսի խոսքերն է փոխանցում MetaRatings-ը։