Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում ԱՄՆ-ին 3-1 հաշվով հաղթելուց հետո համբուրել է իր թիմի պաշտպան Դենզել Դյումֆրիսի այտը։
«Ինտերի» 26-ամյա խաղացողն ամերիկացիների հետ խաղում դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
«Երեկ ես Դենզելին մի մեծ ու հյութեղ համբույր պարգևեցի, ու պատրաստվում եմ դա անել ևս մեկ անգամ․․․այ այսպես»,- ասել է վան Գալն ու ասուլիսի ժամանակ համբուրել Դյումֆրիսին։