Ուրուգվայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը համեմատել է Ֆրանսիայի և Բրազիլիայի հավաքականներին։
Ուրուգվայցու կարծիքով ֆրանսիացիներն ավելի ուժեղ են.
«Ֆրանսիան այս Աշխարհի առաջնության լավագույն թիմն է: Նրանք ավելի ուժեղ են Բրազիլիայից։ Նրանք ավելի լավ են պատրաստված Աշխարհի առաջնությունը հաղթելու համար:
Շատ բաձր մակարդակի ֆուտբոլիստներ կան մեկ թիմում: Դեշամ, Գրիզման, Ժիրու, Կամավինգա․․․ Գերազանց մարզիչ և թիմ»,- մեջբերում է Ֆորլանին Lequipe-ը։
Դեկտեմբերի 4-ին Ֆրանսիան կխաղա Լեհաստանի հետ։ Թիմերը կպայքարեն Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի ուղեգրի համար։