Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի Լեհաստանի հետ հանդիպման նախօրեին կիսվել է իր կարծիքով Վոյցեխ Շչեսնիի մասին։
«Շչեսնին ֆանտաստիկ մրցաշար է անցկացնում։ Լեհաստանի հավաքականը պետք է հասկանա, որ այստեղ է իր դարպասապահի շնորհիվ։
Մենք վերլուծում ենք մրցակցին, գիտենք, թե ինչ հանդիպում է սպասվում, բայց կա նաև անակնկալի տարր, կա հոգեբանական ասպեկտ։ Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր սցենարներին։ Պետք է ամուր մնալ հոգեբանորեն»,- մեջբերում է Լյորիսին L’Equipe-ը։
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի Ֆրանսիա-Լեհաստան հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 4-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: