«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան խոսել է 2022 թվականի աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրի խաղի մասին։
«Ես այնքան գոհ եմ Մագուայրի մարզավիճակի բարելավումից, քանի որ ինչ-որ պահի նրան սկսեցին քննադատել: Դա արդար չէր: Նույնիսկ, երբ նա լավ էր խաղում «Մանչեսթեր Յունայթեդում», մարդիկ ասում էին, որ նա վատ խաղ անցկացրեց:
Հաշվի առնելով, թե ինչ է կատարվում «Մանչեսթեր Յունայթեդում», մարդիկ փորձեցին նույն ճնշումը գործադրել նրա վրա Անգլիայում, բայց դա չստացվեց: Ես տեսնում եմ շատ խաղացողների, որոնք լավ են հանդես գալիս ակումբի համար, բայց նրանք այնքան էլ լավ չեն խաղում իրենց երկրի համար: Բայց որոշ խաղացողների դեպքում հակառակն է»,- Էվրայի խոսքն է մեջբերել Mirror-ը։
Մագուայրը մասնակցել է ԱԱ-2022-ի խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներին, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Անգլիան 2022 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեց խմբում գրավելով առաջին տեղը։ 1/8 եզրափակիչում անգլիացիները կխաղան Սենեգալի հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 4-ին։