Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը մեկնաբանել է իր ռեկորդը։ Ալվեշը դարձել է Աշխարհի առաջնությունների պատմության ամենատարեց բրազիլացին, ով մասնակցել է ԱԱ-ի հանդիպման. նա խաղադաշտ էր դուրս եկել Կամերունի հետ խաղում 39 տարեկան 6 ամսական 27 օրականում։
Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրած հանդիպումների քանակով Ալվեշը նաև հավասարեցրեց Ռոբերտո Կարլոսին (125):
«Ռոբերտո Կարլոսն իմ կուռքն է։ Ընկերը, ով ինձ ֆուտբոլ է նվիրել։ Ես շատ առումներով նմանեցնում եմ ինձ նրա հետ: Մենք կիսում ենք հիանալի պահեր և զգացմունքներ։ Մենք հասկանում ենք միմյանց, քանի որ կարծում եմ, որ մենք շատ նման ենք:
Ինչ վերաբերում է ռեկորդին, ապա այն, որ ես կարող եմ խաղալ Բրազիլիայում այս տարիքում և ներդրում ունենալ, ցույց է տալիս, որ ես հարգում եմ այս մասնագիտությունը»,- Ալվեշի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































