Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեշը հայտարարել է, որ ՊՍԺ-ի հարձակվողներ Լիոնել Մեսսին և Նեյմարն ավելի ֆենոմենալ խաղացողներ են, քան Կիլիան Մբապեն:
«Մեծագույն ֆուտբոլիստը պետք է իմանա և հասկանա, թե ով է իր կողքին: Թիմակիցները քեզ օգնում են ուժեղացնել քո լավ որակները: Մբապեն ֆենոմեն է, բայց մինչև հիմա չի հասկանում, որ իր կողքին ՊՍԺ-ի հարձակման գծում խաղացողներն ավելի ֆենոմենալ են:
Նեյմարն ու Մեսսին ունիկալ են, նրանք տեսնում ու անում են այն, ինչ մյուսները չեն տեսնում և չեն անում: Դուք պետք է խելացի խաղաք, որպեսզի օգտագործեք նրանց պոտենցիալը: Նրանք երկու հանճարներ են»,- ասել է Ալվեշը: