Սաուդյան Արաբիայի հավաքականի ֆուտբոլիստ Ալի Ալ-Բուլայխին ԱԱ-2022-ի՝ Արգենտինայի հետ խաղի ժամանակ ծաղրել է Մեսսիին: Պաշտպանը մոտեցել է արգենտինացուն և երկու անգամ թփթփացրել է նրա մեջքին, երբ իր հավաքականը երկրորդ գոլն է խփել:
Խաղից հետո Ալ-Բուլայխին հայտնել է, թե նա ինչ է ասել Մեսսիին. «Ես նրան ասացի, որ նրանք չեն հաղթելու»:
Հանդիպումն ավարտվել է Սաուդյան Արաբիայի՝ 2-1 հաշվով հաղթանակով: Այս պահին Արգենտինայի հավաքականը խմբում զբաղեցնում է վերջին տեղը:
























































