Կոստա-Ռիկայի հավաքականը վիճակագրական տհաճ ցուցանիշ է գրանցել ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին տուրի՝ Իսպանիայի դեմ խաղի արդյունքներով (0-7):
Ամբողջ խաղի ընթացքում Ֆերնանդո Սուարեսի սաները ոչ մի հարված չեն կատարել մրցակցի դարպասին: 1966 թվականից ի վեր, երբ վարվում է նման վիճակագրություն, սա երկրորդ այդպիսի դեպքն է: Այս մասին հայտնում Opta Sports-ը:
Ավելի վաղ մունդիալում առանց դարպասին կատարված հարվածների է անցել դարձյալ Կոստա-Ռիկայի հավաքականի մասնակցությամբ խաղը: 1990 թվականին թիմը զիջել է Բրազիլիային (0-1):
ԱԱ-2022-ի խմբային փուլի հաջոևդ տուրում Իսպանիան կմրցի Գերմանիայի, իսկ Կոստա-Ռիկան՝ Ճապոնիայի հետ: Երկու խաղերն էլ կկայանան նոյեմբերի 27-ը:
























































