Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն խոսել է 2022 թվականի աշխարհի առաջնություն խմբային փուլի առաջին տուրում Կանադայի նկատմամբ տարած հաղթանակի մասին։
Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը հաղթել էր 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը խփել էր Միշի Բատշուային՝ եզրափակելով Տոբի Ալդերվեյրելդի խորքից կատարած փոխանցումը։
«Չեմ կարծում, որ լավ խաղ ցուցադրեցի: Չեմ հասկանում, թե ինչու է այս մրցանակը ստացել։ Գուցե անվանս համար»,- Դե Բրույնեի խոսքն է մեջբերել B/R Football-ը։
























































