Այս պահին ընթանում է ԱԱ-ի խմբային փուլի խաղային 4-րդ օրվա վերջին հանդիպումը․ մրցում են F խմբի ներկայացուցիչները՝ Բելգիայի և Կանադայի հավաքականները։
Հանդիպման 10-րդ րոպեին կանադացիները ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն Կուրտուան հետ մղեց Դեյվիսի հարվածը, իսկ Դեյվիդը հարմար դիրքից չկարողացավ հետ մղված գնդակն ուղարկել դարպասը։
























































