Իսպանիայի հավաքականը ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրի խաղում հաղթեց Կոստա Ռիկայի ընտրանուն։
Նոյեմբերի 23-ին Դոհայում կայացած հանդիպումն ավարտվել է 7։0 հաշվով՝ հօգուտ իսպանացիների։
Իսպանիայի հավաքականը նախկինում երբեք այսքան գոլ չէր խփել Աշխարհի առաջնության խաղերում։
Իսպանիան գլխավորեց E խմբի մրցաշարային աղյուսակը՝ առաջ անցնելով Ճապոնիայից գոլերի լավագույն տարբերությամբ: Գերմանիայի և Կոստա Ռիկայի հավաքականները դեռ միավորներ չունեն։
























































