ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրի խաղում Ճապոնիանհաղթեց Գերմանիային։ Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ ասիական թիմի։
Հանդիպման հաշիվը բացեց Գերմանիան, իսկ Ճապոնիան նախ հավասարեցրեց, ապա խփեց հաղթական գոլը։
Opta-ի փոխանցմամբ՝ սա Ճապոնիայի հավաքականի առաջին կամային հաղթանակն է աշխարհի առաջնություններում։ Նախորդ 9 անգամ Ճապոնիան առաջինը բաց թողեց ու չհաղթեց՝ 2 ոչ-ոքի և 7 պարտություն։