Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն պատրաստ է խզել պայմանագիրն իր ներկայիս գործակալ Նիկ Արկուրիի հետ։ UOL Esporte-ի համաձայն՝ Նեյմարի հայրը ցանկանում է ներկայացնել ֆուտբոլիստի շահերը։
Դեռևս հայտնի չէ, թե Ռոդրիգոն ինքը հետաքրքրվա՞ծ է Նեյմարի հոր հետ համագործակցությամբ։ Հայտնի է միայն, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը մտադիր է հեռացնել իր ներկայիս գործակալին։
Այս մրցաշրջանում Ռոդրիգոն լուրջ առաջընթաց է գրանցել և այժմ շատ ավելի շատ խաղաժամանակ է ստանում։ Այս մրցաշրջանում բրազիլացին Իսպանիայի առաջնությունում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Նեյմարն ու Ռոդրիգոն վաղը Բրազիլիայի հավաքականի կազմում միասին կմեկնարկեն Աշխարհի առաջնությունում՝ խաղալով Սերբիայի հետ խմբային փուլի առաջին խաղում։
























































