Կատարի մայրաքաղաք Դոհայում պաշտոնապես մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը՝ բացման շքեղ արարողությամբ։
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Կատարի շեյխ Տամիմ բին Համադ Ալ Տանին։ Բացման արարողությունը վարեց Մորգան Ֆրիմանը։
ԱԱ-2022-ի պաշտոնական հիմնը կատարեցին կորեական BTS խմբի մենակատար Չոն Չոնգուկը և կատարացի երգիչ Ֆահադ Ալ-Կուբայսին։
Շոուի ընթացքում եղան նաև ազգային պարեր, պարեր մասնակից երկրների դրոշներով, դաշտ դուրս բերվեցին նաև նախորդ տարիների աշխարհի առաջնությունների թալիսմանները, որոնց ուղեկցում էր այս տարվա տպավորիչ թալիսմանը՝ Լայբը՝ թռչող գորգ հիշեցնող մասկոտը։



Todos os mascotes reunidos! ❤️ pic.twitter.com/meVVbSjXhc
— Copa do Mundo FIFA 🏆 (@fifaworldcup_pt) November 20, 2022
A COPA DO MUNDO CHEGOU! 🏆 pic.twitter.com/jm03cBeo6O
— Copa do Mundo FIFA 🏆 (@fifaworldcup_pt) November 20, 2022
Nada se iguala. pic.twitter.com/rkryEywmDr
— Copa do Mundo FIFA 🏆 (@fifaworldcup_pt) November 20, 2022
Que cerimônia de abertura MARAVILHOSA! 😍 #FIFAWorldCup pic.twitter.com/8JqrOYjo0f
— Copa do Mundo FIFA 🏆 (@fifaworldcup_pt) November 20, 2022
Հիշեցնենք՝ ԱԱ-ի բացման խաղում միմյանց հետ կմրցեն Կատարն ու Էկվադորը։ Խաղը կմեկնարկի ժամը 20։00-ին «Էլ-Բայտ» մարզադաշտում։
























































