Իտալացի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին կարող է գլխավորել ՄՅՈՒ-ն։ Այս մասին գրում է Tuttosport-ը։
Աղբյուրի տեղեկության համաձայն՝ կողմերը մոտ են պայամանգիր ստորագրելուն, ըստ որի՝ 52-ամյա մասնագետի աշխատավարձը կազմելու է տարեկան 7,5 մլն եվրո։ Հաղորդվում է նաև, որ «կարմիր սատանաների» հետ պայմանագիր կնքելու դեպքում Ալեգրին փորձելու է թիմ բերել Մարիո Մանջուկիչին ու Էմրե Ջանին, որոնք Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ Թուրինում ստաբիլ խաղաժամանակ չեն ստանում։
Հիշեցնենք, որ Ալեգրիի վերջին ակումբը եղել է «Յուվենտուսը»։