Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է ԱԱ 2022-ը Կատարում անցկացնելու վերաբերյալ դժգոհություններին։
Նախագահական պալատը հայտնել է, որ պետության ղեկավարը կայցելի Կատար, եթե Ֆրանսիայի հավաքականը դուրս գա մրցաշարի կիսաեզրափակիչ։
«Չեմ կարծում, որ սպորտը պետք է խառնել քաղաքականության հետ։ Անկախ նրանից՝ դա կլիմայի, թե մարդու իրավունքների խնդիր, մենք չենք պատրաստվում հարցեր տալ ամեն անգամ, երբ կա մրցաշար»,- Մակրոնի խոսքն է մեջբերել Get French football news-ը: