«Չելսիի» և ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Քրիստիան Պուլիշիչը խոսել է սպասվող ԱԱ-ի մասին։
«Անկեղծ ասած, մենք ցանկանում ենք փոխել աշխարհի պատկերացումներն ամերիկյան ֆուտբոլի մասին։ Սա մեր նպատակներից մեկն է: Կարծում եմ՝ մենք պետք է մեր լավագույն որակները ցուցադրենք։ Միգուցե մենք վերջին տասնամյակների ընթացքում չենք եղել թոփ հավաքականների մակարդակին: Բայց կարծում եմ, որ մենք կարող ենք մեկ քայլ առաջ անել, իսկ 2026 թվականի աշխարհի առաջնության հաջող հյուրընկալումը կարող է շատ բան փոխել»,- 24-ամյա հարձակվողի խոսքն է մեջբերել MLSsoccer-ը։
Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ ԱՄՆ-ի հավաքականը խմբում կխաղա Անգլիայի, Իրանի և Ուելսի հետ: