«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին նշել է, որ կցանկանար տեսնել Լիոնել Մեսսիին կամ Կրիշտիանու Ռոնալդուին աշխարհի չեմպիոնի կարգավիճակում։
«Ես կցանկանայի տեսնել, որ Մեսսին կամ Ռոնալդուն հաղթում են աշխարհի առաջնությունը։ Դա տեղին ավարտ կլիներ նրանց անհավանական կարիերայի համար»,- Ռունիի խոսքն է մեջբերել TOI-ը։
2014 թվականին Արգենտինան արդեն խաղացել է աշխարհի առաջնության եզրափակչում, սակայն պարտվել է Գերմանիային։ Ռոնալդուն 2006 թվականին Պորտուգալիայի հավաքականի հետ աշխարհի առաջնությունում հասել է մինչև կիսաեզրափակիչ։