Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ասել է, որ դժգոհ է մնացել Օմանի հետ ընկերական խաղում (1:0) իր թիմի գործողություններից։
«Ես գոհ չեմ մեր թիմի՝ պաշտպանությունում ցուցադրած խաղից։ Նման խաղն անընդունելի է աշխարհի առաջնությունում: Պետք է ավելի ջանասիրաբար գործենք, բայց,հասկանում եմ, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ ենթագիտակցորեն փորձում էր խուսափել վնասվածք ստանալուց»,- ասել է 57-ամյա մասնագետը հետխաղյա հարցազրույցում։
Գերմանիան իր հաջորդ հանդիպումը կանցկացնի աշխարհի առաջնությունում՝ նոյեմբերի 23-ին մրցելով Ճապոնիայի հավաքականի հետ։