Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին ԱՄԷ-ի հետ ընկերական խաղից (5:0) հետո նշել է, որ ԱԱ-2022-ի հայտացուցակում կարող են փոփոխություններ լինել։
«Մենք խնդիրներ ունենք։Դեռ ժամանակ կա աշխարհի առաջնության հայտի հետ կապված հարցը լուծելու համար։ Մենք կարող ենք փոփոխություններ կատարել։ Իհարկե, հուսով եմ՝ դա չի լինի, բայց հավանականություն կա։ Ես չեմ ասում, որ ոմանց դուրս եմ թողելու ցուցակից։ Կան մի քանի հոգի, որոնք այսօր չխաղացին, քանի որ պատրաստ չէին: Նրանք լավ վիճակում են, բայց կա վտանգ, այնպես որ, պետք է զգույշ լինել»,- Սկալոնիի խոսքն է մեջբերել TyC Sports-ը:
2022 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Արգենտինան նույն խմբում կխաղա Լեհաստանի, Մեքսիկայի և Սաուդյան Արաբիայի հետ։