Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ռեկորդների նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
Հարցազրույցի ժամանակ հեռարձակող Փիրս Մորգանը հարցրել է, թե արդյո՞ք պորտուգալացին գոհ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» իր տեղափոխությունից հետո 24 ժամվա ընթացքում վաճառել է իր մարզաշապիկների ռեկորդային քանակություն՝ առաջ անցնելով այդ ցուցանիշով Լիոնել Մեսսիից և ՊՍԺ-ից:
«Իհարկե ուրախ էի։ Ինչպես գիտեք, ես ռեկորդների չեմ ձգտում, նրանք են ինձ հետապնդում:
Եվ ահա ևս մեկը իմ ցուցակում է»,- ասել է Ռոնալդուն Մորգանի հետ հարցազրույցի ժամանակ: