Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի վերաբերյալ իր ակնկալիքների մասին:
«Մենք կատակեցինք Կազեմիրոյի հետ այս մասին: Դա մի տեսակ երազանք է թվում: Հիանալի կլինի, եթե եզրափակչում Պորտուգալիան հաղթի Բրազիլիային:
Սա ամենաբարդ մրցաշարն է։ Իհարկե, ես երազում եմ եզրափակիչի մասին։ Դուք կարող եք ազատ երազել, բայց ես հասկանում եմ, որ աներևակայելի դժվար է լինելու եզրափակիչ խաղին հասնելը։
Ամենակարևորը պայքարելն է։ Սա, հավանաբար, կլինի երբևէ եղած Աշխարհի լավագույն առաջնությունը: Տեսնենք, թե ինչ կլինի»,- մեջբերում է Կրիշտիանուին ESPN-ը։