Բելգիայի և Բրազիլիայի հավաքականներն առաջիկա ԱԱ-ում ամենատարեց կազմ ունեցող հավաքականներից են։
Օրերս ԱԱ-ի բոլոր մասնակիցները հայտարարեցին Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության իրենց հայտացուցակները։ Մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։
Մրցաշարի ամենատարեց կազմն Իրանի ազգային հավաքականինն է՝ 29 տարեկան, հայտնում է The Athletic-ը: Բելգիայի հավաքականը ֆուտբոլիստների միջին տարիքով մի փոքր ավելի երիտասարդ է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բրազիլիան՝ 28,5 տարեկան։ Ցուցակում հաջորդը Թունիսի, Սաուդյան Արաբիայի և Արգենտինայի հավաքականներն են՝ մոտ 28 տարեկան։
Իրանի հավաքականը նույն քառյակում կխաղա Անգլիայի, ԱՄՆ-ի և Ուելսի հետ։ Բելգիացիների մրցակիցներն են Կանադայի, Մարոկկոյի և Խորվաթիայի հավաքականները։ Բրազիլիան 1/8 եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Սերբիայի, Շվեյցարիայի և Կամերունի ընտրանիների հետ։