«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը կարծում է, որ կկարողանա մասնակցել Աշխարհի առաջնությունում Հարավային Կորեայի հավաքականի առաջիկա հանդիպումներին։
30-ամյա ֆուտբոլիստը աչքի վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» կազմում վերջերս կայացած խաղում, որը ստիպեց նրան վիրահատության ենթարկվել, բայց, այնուամենայնիվ, նա հայտնվեց իր հավաքականի վերջնական հայտացուցակում:
«Իմ վիրահատությունը շատ լավ անցավ։ Ես դեռ ապաքինվում եմ, բայց խնդիրներ չպետք է լինեն։ Չնայած այս խնդրին, ես այստեղ եմ և լիովին հասկանում եմ ռիսկը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է կորեացի ֆուտբոլիստը։
Ընթացիկ մրցաշրջանում Սոն Հին Մինը «Տոտենհեմի» կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ: Հավաքականի կազմում հարձակվողը դարձել է 35 գոլի հեղինակ՝ անցկացնելով 105 հանդիպում։