Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խորհուրդ է տվել այլևս ազգային հավաքականի ֆուտբոլիստներին չհարցնել, թե ով է նրանց կարիերայի լավագույն մարզիչը։
«Խորհուրդներից մեկը, որը ես ուզում եմ տալ, այն է, որ դադարեք ֆուտբոլիտներին հարցնել, թե ով է լավագույն մարզիչը, որը նրանք երբևէ ունեցել են: Սա հիմարություն է:
Ի՞նչ կարող են նրանք պատասխանել»,- ասել է «Բարսելոնայի» նախկին մարզիչը, ում խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Մասնագետը նաև նշել է, որ իր համար կարևոր է շփումը խաղացողներից յուրաքանչյուրի հետ, ինչին Էնրիկեն առանձնահատուկ պատասխանատվությամբ է վերաբերվում։
Հիշեցնենք, որ Կատարի Աշխարհի առաջնության խմբային փուլում Իսպանիայի հավաքականը կհանդիպի Գերմանիայի, Ճապոնիայի և Կոստա Ռիկայի հետ: